Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոնը։
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն ավելի քան 325 հազար է: Ապաքինվել է գրեթե 2 մլն մարդ։
Վարակվածների եւ մահացածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը՝ 1 միլիոն 571 հազար, մահվան ելքերը՝ 93 հազարից ավելի։
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ գրեթե 309 հազար։ Մահերի թիվն այստեղ մոտենում է 3 հազարի։
Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 800 է: Մահացածների թիվը գրեթե 28 հազար է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։