ԳլխավորԼուր

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը, մահացածներինը` 276 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 387 հազար 259 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 322 հազար հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 78 հազար 616 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 260 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 299:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217 հազար 185 է: Վարակից մահացել է 30 հազար 201 մարդ։

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 211 հազար, մահացել է 31 հազար 241 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան  Եվրոպայում  առաջինն է, աշխարհում երկրորդը` ԱՄՆ-ից հետո:

Վարակվածության թվով հաջորդը Ռուսաստանն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187 հազար 859-ի: Մահերի թիվը կազմում է 1723:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

 

 

 

Comment here