Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դասընթացներն իրականացվելու են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում՝ տվյալ ոլորտներում, մրցունակ մասնագետների ապահովումը և աշխատանքի հեռանկարների ընդլայնումը:
Ծրագրով նախատեսված դասընթացները ներառում են հետևյալ մոդուլները՝
1. Հաշվապահական հաշվառում սկսնակների համար (32 ժամ)
2. Գնումների գործընթացի կազմակերպում (32 ժամ)
3. ՀՀ աշխատանքային օրենսդրություն (32 ժամ)
4. Մենեջմենթ (բազային) (20 ժամ)
5. Համակարգչային հմտություններ (20 ժամ)
6. Թվային դասավանդման հմտություններ (20 ժամ)
7. Ադրբեջաներեն (բազային, 47 ժամ)
8. Անգլերեն (բազային, 32 ժամ)
9. Ռուսաց լեզու (32 ժամ)
10. Մեդիագրագիտություն (6 ժամ)
11. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (10 ժամ)
12. Սթրեսակայունությունը տարբեր տարիքային և աշխատանքային փորձ ունեցող անձանց մոտ (5 ժամ)
13. Հանրային խոսք: Խոսքի մշակույթ (15 ժամ)
14. Գրավոր խոսք (5 ժամ)
Ցանկացողները կարող են մասնակցել միաժամանակ մի քանի մոդուլների (մոդուլները կկազմակերպվեն ժամանակային տարբեր տիրույթներում):
Դասավանդելու են փորձառու մասնագետներ՝ կիրառելով ինտերակտիվ ուսուցման մեթոդներ և ոլորտային պահանջարկին համապատասխան կրթական ծրագրեր՝ հագեցած և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներով: Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կհավաստագրվեն:
Յուրաքանչյուր ուսանողի համար կստեղծվի անձնական պորտֆոլիո, որը կհեշտացնի աշխատանք գտնելը:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։
Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի մայիսի 31-ը՝ ժամը 16:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Այլ մանրամասների համար զանգահարել 077-33-76-90 (Ա. Դինունց), 093-44-68-76 (Ս. Բալույան) հեռախոսահամարներին: