ԳլխավորԼուր

Ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած

Գորիսից հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր»,- գրել է Դերձյանը։

Երեխան  գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

 

Comment here