ԳլխավորԼուր

Արգելափակումից դուրս է բերվել մոտ 220 ավտոմեքենա, բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա և 75 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ տեղեկացնում է, որ շուրջ 4 ժամ է փակ է Սիսիան- Գորիս ճանապարհի Շինուհայրի խաչմերուկի հատվածը։ Սաստիկ բուքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները, օգնության է հասել նաև ՊՆ։
Առայժմ չի հաջողվում ճանապարհը բացել` ուժեղ բուքի պատճառով։ Խորհուրդ է տրվում չերթևեկել, քանի որ վատ եղանակի պատճառով հնարավոր չէ իրականացնել ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Comment here