ԳլխավորԼուր

Պանթեոնում բացվել է Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Հուլիսի 6-ին դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Վարպետի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ընտանիքի անդամները, ընկերները, արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մահվան տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Վարպետի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

Ջիվան Գասպարյանի կիսանդրու քանդակագործ և ճարտարապետ Ալեքսան Բաբայանի տեղեկացմամբ՝ դեռևս մեկ տարի առաջ ընտանիքի կողմից հաստատված են եղել կիսանդրու էսքիզները, իսկ այս տարվա հունվարից մեկնարկել են աշխատանքները, և գործի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Վարպետի բրոնզե կիսանդրու ձուլումն ինքն է իրականացրել: