ԳլխավորԼուր

Կոմիտաս-155. խնկարկման արարողություն՝ պանթեոնում

Կոմիտաս-155. խնկարկման արարողություն՝ պանթեոնում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը:

Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բազմաթիվ հայտնի մտավորականների հետ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ներկա են եղել Վարդապետի հիշատակի խնկարկման արարողությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հոգեհանգստյան կարգին հաջորդել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Վարդապետի ծննդյան նախօրեին մեկնարկած երգեհոնային երաժշտության միջազգային երկրորդ փառատոնը ևս խորհրդանշական իմաստով նվիրված է Կոմիտասին: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այսօր մեկնարկող ցուցադրությունից բացի՝ նախատեսված է նաև «Անտունի» բալետային ներկայացման առաջնախաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ցուցահանդեսը նվիրված է հայ դաշնակահարուհի, երգչուհի, Կոմիտաս վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին:

«Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում