ԳլխավորԼուր

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում գյուրզա է հայտնաբերվել

Հունիսի 10-ին, ժամը 16։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: