ԳլխավորԽճանկար

Ինչու եւ ինչպես են օձերը «պարում» վարժեցնողի սրնգի տակ, երբ լսելու ունակ չեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շատերս ենք տեսել՝ ինչպես են վարժեցնողի սրնգի հնչյունների ներքո օձերը տակտին համաչափ՝ շարվում՝ պարելու տպավորություն ստեղծելով։

Սակայն, պարզվում է, օձը արտաքին լսողական օրգան չունի, ու կարող է միայն զգալ որեւէ աղմուկ, եթե այն թրթռոց առաջացնի գետնին։

Իսկ սրնգի, փայտի կամ թեկուզ ձեռքի ուղղությամբ համաչափ շարժվելը օձերի մոտ բնազդական ինքնապաշտպանական հակազդեցություն է՝ փորձում են բարենպաստ դիրքում պատրաստ լինել հավանական հարձակմանը։

Դե իսկ ամենաթունավոր օձերին «պարացնելիս» վտանգի չենթարկվելու համար մարդը նախ հանում է սողունի ատամները։

Տեսանյութը՝ Հնդկական օվկիանոսի ափից (Շրի Լանկա)։