ԳլխավորԼուր

Ազնավուրի կիսանդրին «չէր բռնում» Լոռու մարզի կրթական էքսպոյի հետ. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Ազնավուրի կիսանդրին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված լուսանկարներից, սակայն, երևում է, որ էքսպոյի անցկացման սրահում (ենթադրում ենք, որ էքսպոն անցկացվել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում-խմբ.) Ազնավուրի կիսանդրին ոչ մի կերպ հնարավոր չի եղել հանգիստ թողնել. այն մասամբ ծածկված է ցուցանակով ու երևում է միայն այն պատճառով, որ «այդ կողմերում» լուսանկարվել են սրահի պաշտոնատար այցելուներն ու կրթական ոլորտի աշխատակիցները։