ԳլխավորԼուրԿրթություն

Սահմանամերձ Կոթիում բնակվող եւ բարձր միավորով բուհ չընդունված դիմորդի խնդիրը՝ պատգամավորների ուշադրության կենտրոնում

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ բուհերի ընդունելության այս տարվա առանձնահատկության պատճառով բազմաթիվ դիմորդների շարքում բավականին բարձր միավորով դուրս է մնացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում բնակվող Նունե Ազիբեկյանը, եւ հրապարակել էինք մի հատված usanogh.am-ին ուղղված նրա նամակից

Այսօր տեղեկացանք, որ Նունեի հետ կապ է հաստատել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի օգնականը եւ հայտնել, որ եւս մի քանի պատգամավորներ մտահոգված են ստեղծված իրավիճակով եւ դիմել են ԿԳՄՍ նախարարին եւ փորձում են ինչ-որ կերպ տեղ հասցնել բարձր միավորներով դուրս մնացած դիմորդների ասելիքը։

Հիշեցնենք, որ 739 դիմորդներ բավականին բարձր միավորներով դուրս են մնացել բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլից։

Comment here