Ուկրաինայի Լուցկ քաղաքում ծնունդով ռուսաստանցի, Ուկրաինայի 44-ամյա քաղաքացի Մաքսիմ Կրիվոշը գրավել է Կրասնիլովկա-Բերեստեչկո ուղերթի ուղեւորատար ավտոբուսը, որի մեջ 20 մարդ կա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատանդառուն ընդհանուր բնույթի պահանջներ է առաջ քաշել՝ հայտարարելով, որ դժգոհ է տիրող համակարգից։ Նա տեղեկացրել է, որ իր մոտ կա պայթուցիկ եւ զենք, ինչպես նաեւ քաղաքի մարդաշատ վայրերից մեկում հեռակառավարմամբ գործարկվող պայթուցիկ սարք է տեղադրել։
Մարզում գործում է «Պատանդ» օպերատիվ պլանը։
Իրավապահները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն։
Ավելի ուշ Կրիվոշը հայտարարել է, որ պատանդներից մեկը վիրավոր է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։