Կիևի մշակույթի ու արվեստների ազգային համալսարանում TikTok-ի ֆակուլտետ է բացվել, տեղեկացնում է «Գորդոն» հարթակը։
Նոր ֆակուլտետի հանդիսավոր բացման ժամանակ ելույթ է ունեցել ֆակուլտետի ստեղծման գաղափարական հեղինակ, ուկրաինացի տիկտոկեր Միխայիլ Պոպլավսկին։ Նրա խոսքով՝ սա առաջին նմանատիպ ֆակուլտետն է Ուկրաինայում ու ընդհանրապես ամբողջ աշխարհում։
Посмотреть эту публикацию в Instagram
Նախագծի հեղինակ, բուհի շրջանավարտ, մշակութա-ստեղծագործական բաժնի պետ Լիլիա Մոժաևան շեշտել է, որ այսօր աշխարհն արագ է զարգանում, նոր սոցցանցեր են ստեղծվում, որոնց առաջատարը, սակայն, մնում է TikTok-ը։
«Եթե ցանկանում եք կյանքում առաջնորդ լինել, ուրեմն TikTok-ը ձեր թեման է»,-ասել է նա։
Ուսուցումն անվճար կլինի բուհի մշակույթի ֆակուլտետի ուսանողների համար։
Շնորհանդեսի ավարտին երիտասարդներն ու Պոպլավսկին համատեղ առաջին TikTok-ն են նկարահանել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։