ԳլխավորԼուր

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում ամենամեծ եռագույնը։ (Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը` 35մ)։ Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանից։

Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, այլ պաշտոնյաներ, քաղաքացիներ։

Նախաձեռնությունը, որի հեղինակը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն է, նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 7-ին30 մետրանոց հայկական դրոշ էր բարձրացվել Շուռնուխում, իսկ հունվարի 17-ին 30 մ բարձրությամբ և 40 քառ/մ մակերեսով հայկական եռագույն էր բարձրացվել Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա։

Comment here