ԳլխավորԼուր

Ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է. ԱԱԾ

Հայկական ու ադրբեջանական դիրքեր

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։ 

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ  իրադրությունը հարաբերականորեն կայուն է: