ԳլխավորԼուր

Ոստիկանությունը բերման է ենթարկում վաղ առավոտից Երևանում փողոցներ փակած քաղաքացիներին

Ոստիկանները բերման են ենթարկում Անդրանիկ Թևանյանին

ՀՀ ոստիկանությունը,  ուժ կիրառելով, բերման է ենթարկում վաղ առավոտից Երևանում ճանապարհներ փակելու ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։ Բերման են ենթարկվել Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից մի քանիսը, այդ թվում՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Բերման ենթարկելու դեպքեր են եղել նաև Մյասնիկյան պողոտայում։ Հանրապետության հրապարակում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Կոչ է արվել դիմել դասադուլների ու գործադուլների։