ԳլխավորԼուր

Մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու մի քանի նոր կանոններ

Պարետատունը հրապարակել է մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները, որոնցից ներկայացնում ենք ուղեւորների համար առավել կարեւոր կետերը:

Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղեւորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

Տրանսպորտային միջոցներում ուղեւորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:

9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղեւորների միջեւ պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։

Տրանսպորտային միջոցները ենթարկվում են ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ։

Բացառվում է ուղեւորների նստեցումը եւ տրանսպորտային միջոցի սրահում ուղեւորների առկայությունն առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ եւ ձեռնոց կրելու:

Տրանսպորտային միջոց նստելուց ուղեւորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղեւորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։

Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղեւորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղեւորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների եւ ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Comment here