ԳլխավորԼուր

Ֆինանսական աջակցություն՝ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին

ՀՀ կառավարության նիստում հաստատվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին որոշման նախագիծը:

«Նախարարության նախաձեռնության արդյունքում ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշմամբ հատկացվել էր 82.000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին, որի սահմաններում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել բուհերի անվճար համակարգում չընդգրկված՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված 2018-2019 ուս. տարվա համար 510 ուսանող՝ մասնակի՝ 20 տոկոսի չափով՝ 44.661.680 հազար դրամ և 2019-2020 ուս. տարվա համար/1-ին կիսամյակ/՝ 569 ուսանող ուսման վարձի 10 տոկոսի չափով 24.914. 496 հազար դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում վերոնշյալ խմբերի սովորողներին ֆինանսական աջակցությունն ապահովելու համար»,- ասված է հիմնավորման մեջ:

Comment here