ԳլխավորԼուր

Ախտահանման կամար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետության բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:

Ախտահանման կամարը, էթիլ սպիրտի, ջրածնի պերօքսիդի, գլիցիրինի և թորած ջրի համալիր ախտահանիչ բաղադրության և հեղուկի եռաչափ արտանետման շնորհիվ, լիովին կանխարգելում է նոր կորոնավիրուսի բացիլների տարածումը և ապահովում սարքի միջով անցնող մարդու անվտանգ մուտքը համալսարան:

Համալսարանում իրականացվում են նաև ստուգման և անվտանգության բոլոր միջոցառումները: Բոլոր այցելուներին նախասրահում համալսարանի բուժաշխատողները գրանցում են, ջերմաչափում և ստուգում դիմակների ու ձեռնոցների առկայությունը, բացակայության դեպքում՝ տրամադրում:

Այս մասին տեղեկանում ենք համալսարանի ֆեյսբուքյան էջից։

Comment here