ԳլխավորԼուր

Աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունն ավարտվեց. Հայաստանի հոկեյի հավաքականը երկրորդ տեղում է

Հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնության Հայաստան-Մալայզիա հանդիպումը

Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին խաղում տպավորիչ հաղթանակ տարավ Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ՝ 14:1:

Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում (4 հաղթանակ, 1 պարտություն)։

Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հաղթող ճանաչվեց Ուզբեկստանի թիմը։

Հիշեցնենք` առաջնությունն անցկացվում էր Երևանում ապրիլի 13-19-ը։