ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արթուր Դավթյանը հաղթեց Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։ Նա հենացատկ վարժությունում գրանցեց 14,449 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր։

Նշենք, որ Արթուր Դավթյանը ոսկի մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին և 3-րդ փուլերում, իսկ 4-րդ փուլում արժանացել էր բրոնզե մեդալի։ Երկրորդ փուլին նա չէր մասնակցել, քանի որ այն անցկացվել էր Ադրբեջանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 5-րդ փուլում  նժույգ թափերի վարժություններում ոսկե մեդալ է նվաճել Համլետ Մանուկյանը։ Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է արծաթե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը նույն վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել։