Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում գերազանց է հանդես եկել Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը:
17-ամյա մարմնամարզիկը նժույգ թափերի վարժություններում ստացել է 14.700 գնահատականը և դարձել ոսկե մեդալակիր։
Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է 14.333 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով արծաթե մեդալ, իսկ մրցանակային եռյակը 14.200 միավորով եզրափակել է Արթուր Ավետիսյանը` նվաճելով բրոնզե մեդալ։