Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. օկուպացված Արցախում 4112 հուշարձան կար

Հուշարձաններ (Գառնի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք)

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ։

Ժամանակավորապես օկուպացված Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։