Համլետ Մանուկյանը դարձավ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլի ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նա ստացավ 14,633 միավոր նժույգ թափերի վրա վարժության համար։
Սա 18-ամյա Համլետի առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարում։
Մամիկոն Խաչատրյանը 14.066 միավորով գրավեց 4-րդ տեղը։
Մրցաշարն անցկացվում է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews