Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել ատլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը: Միջոցառմանը տրիբունաներից ավելի քան 40 հազար հանդիսական է հետևել:
«Շատ բարձր մակարդակի միջոցառում էր, որը կարելի է համեմատել Օլիմպիական խաղերի բացման արարողության հետ»,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևերում՝ լող, սպորտային մարմնամարզություն, ատլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

