ԳլխավորԼուր

Էլիդա Քոչարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Էլիդա Քոչարյան

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվող մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ վիճարկում էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Մեր բռնցքամարտիկներից առաջինը եզրափակիչ մենամարտը անցկացրեց Էլիդա Քոչարյանը։ Նա դժվարին մենամարտում հաղթեց ռումին Անդրեա Մարինին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Ավելի ուշ եզրափակիչ մենամարտ կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Ռուսլան Ասլիկյանը։