ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստանի 2024 թ. լավագույն մարզիկները

Հայաստանի 2024 թ. լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

  • Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան
  • Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
  • Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան
  • Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական
  • Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան
  • Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան
  • Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝​ Հենրիխ Մխիթարյան
  • Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր ժամը 17:00-ին: