Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնությունում Յուրիկ Հովեյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։
63 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը հաղթեց թուրք Էնես Ուլկուին 2-1 հաշվով։
Ավելի վաղ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։