Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցչից։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ Դավիթ Դունիամալյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը և 80 կգ Գրիշա Դիլանյանը դարձել են արծաթե մեդալակիր։
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել՝
- 40կգ Ալեն Նալբանդյանը,
- 50կգ Գագիկ Մանուկյանը,
- 60կգ Սամվել Սարդարյանը,
- 66կգ Սայաթ Թումանյանը
- 70կգ Ալեքսանդր Առուստամյանը։
Մեր ընտրանին թիմային պայքարում 3-րդն էր։



