Սերբիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արծաթե մեդալի արժանացավ՝ եզրափակչում պարտվելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկուն։
Ավելի վաղ Չալոյանը կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։
Նշենք, որ Դավիթ Չալոյանը ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 2-րդ կուրսի ուսանող է։
Հիշեցնենք՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։ ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները դրամական պարգևներ կստանան. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։
ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25-հազարական ԱՄՆ դոլար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։