Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» մեծածավալ ցուցահանդեսը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ Հանրապետության հռչակմանը։
Ցուցադրությունն ընդգրկում է աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների և նրանց շրջանի ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության փայլուն վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին, և այլք։
Ցուցահանդեսի համադրողներն են Մարինա Հակոբյանն ու Մարինա Եղիազարյանը։
Պատկերասրահի մուտքի տոմսի արժեքը 2000 դրամ է, աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 1000 դրամ: Մինչև 12 տ. երեխաների մուտքն անվճար է: