ԳլխավորԼուր

ՎՊՀ ուսանողներ Արեն Ասլամազյանն ու Դավիթ Եգորյանը՝ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոններ

ՎՊՀ ուսանողներ Արեն Ասլամազյանն ու Դավիթ Եգորյանը՝ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոններ

2024թ․ հունվարի 19-ից 25-ը Երևանում անցկացված ՀՀ բռնցքամարտի 2024թ. մեծահասակների և երիտասարդների առաջնությանը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի երկու ուսանող գրավել են առաջին հորիզոնականը՝ տարբեր քաշային կարգերում:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսի ուսանող Արեն Ասլամազյանը հանդես է եկել 51 կգ քաշային կարգում, նույն մասնագիտության առկա ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանող Դավիթ Եգորյանը՝ 54 կգ քաշային կարգում: Ի դեպ, որ բռնցքամարտի մարզիկ Արեն Ասլամազյանի մարզիչ Արմեն Պապիկյանը ևս Վանաձորի պետական համալսարանի ուսանող է:

Արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանի խոսքով՝ սա եզակի դեպք է, երբ հանրապետական առաջնությունում համալսարանն ունի միաժամանակ երկու չեմպիոն:

Հաղթող մարզիկներին և մարզիչներին փետրվարի 1-ին հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝ շնորհավորելով մարզական ձեռքբերումների կապակցությամբ և ցանկանալով հաջողություններ նաև ուսման ու գիտության բնագավառում:

ՎՊՀ ուսանողներ Արեն Ասլամազյանն ու Դավիթ Եգորյանը՝ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոններ
Հաղթող մարզիկներին և մարզիչներին հյուրընկալել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը