51 կգ քաշային, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը Լիտվայում կայացած Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Եզրափակիչում հայ մարզիկը համառ պայքարում ժամանակից շուտ՝ 3-րդ ռաունդում հաղթեց Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոտին։
67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանն էլ բրոնզ է նվաճել։