Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 2023 թվականի 24-րդ առաջնությունում Հայաստանը 22 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ 20 մարզիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով ու վաստակել են 8 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ։
Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր հունիսի 14-ին։
