Սերբիայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավելի վաղ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Ավելի վաղ նույն առաջնությունում մեդալներ են նվաճել նաեւ՝
- Մարտիրոսյան Անի (54 կգ)-բրոնզ
- Մելոյան Մհեր (58 կգ)-բրոնզ
- Ղազարյան Սամվել (79 կգ)-արծաթ
- Դալլաքյան Նարեկ (64 կգ)-արծաթ
- Խանջյան Արսեն (98 կգ)-արծաթ
- Ավանեսյան Արման (98 կգ)-արծաթ (մարտական սամբո)
- Մնացականյան Արփինե (54 կգ)- արծաթ (մարտական սամբո)
- Սարգսյան Կարեն (58 կգ) կգ-բրոնզ
- Մերջանյան Մհեր (71 կգ)-բրոնզ (մարտական սամբո)
- Պողոսյան Ավետիք (88 կգ)- բրոնզ(մարտական սամբո)
- Հովակիմյան Սրբուհի (59 կգ)- բրոնզ