Հայաստանը ներկայացնող հրաձիգների եռյակը (Գոռ Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Հայկ Մինասյան) դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում են հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Նրանք թիմային պայքարում լավագույնն են ճանաչվել վազող թիրախ նորմալ վազք մրցաձևում` վաստակելով 1 696 միավոր:
Գոհար Հարությունյան–Լիլիթ Մկրտչյան–Արուսյակ Գրիգորյան եռյակը վաստակելով 1656 միավոր՝ դարձել է արծաթե մեդալակիր:
Առաջնությունն անցկացվել է Ֆրանսիայի Շատորու քաղաքում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



