ԳլխավորԼուր

Հրաձգություն՝ Միչիգանի համալսարանում. կան զոհեր

Հրաձգություն ԱՄՆ Միչիգանի համալսարանում

Միչիգանի պետական համալսարանում (ԱՄՆ) անհայտ տղամարդը կրակ է բացել, հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան։

Առաջին զանգը ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով 20:40-ին ՝ ուսանողական մասնաշենքից, այնուհետև հնչել է ևս մեկ զանգ ՝ 21:16-ին ՝ համալսարանական ֆիթնես կենտրոնից:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ։ Կասկածյալը դեռ չի ձերբակալվել։