ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդ քաղաքում ավագ դպրոցում ավարտական արարողության ժամանակ հունիսի 6-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դիպլոմները հանձնելու արարողությունից հետո Ռիչմոնդի Մոնրո զբոսայգում հավաքված մարդկանցից մի քանիսը նույնպես վիրավորվել են։ Վիրավորների թվում է նաև 9-ամյա մի աղջիկ, որին հարվածել է մեքենան:
Ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա մի երիտասարդի, որի մոտ հայտնաբերվել է 4 ատրճանակ:
Զոհերից մեկը 18-ամյա շրջանավարտ էր, մյուսը՝ ավարտական արարողությանը ներկա 36-ամյա տղամարդ: