ԳլխավորԼուր

Դոնալդ Թրամփը կողմնակիցներին կոչ է արել ցրվել

ԱՄՆ, անկարգություններ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներին ու կոչ է արել պահպանել խաղաղությունն ու կարգուկանոնը։

«Մեզ մոտ ընտրություններ են եղել, որոնց մեզանից գողացել են… Բայց դուք այժմ պետք է տուն գնաք։ Մեզ մոտ պետք է խաղաղություն լինի, մեզ մոտ պետք է օրենք ու կարգուկանոն լինի, մենք պետք է հարգենք մեր հիանալի մարդկանց, որ աշխատում են օրենքի ու կարգուկանոնի համար։ Բայց մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի… Դրանք կեղծված ընտրություններ էին, բայց մենք չենք կարող ջուր լցնել այդ մարդկանց ջրաղացին։ Մեզ խաղաղություն է պետք։ Այնպես որ՝ գնացեք տներով։ Մենք սիրում ենք ձեզ։ Դուք շատ հատուկ եք… Ես գիտեմ, թե դուք ինչ եք զգում, բայց տուն գնացեք։ Եվ գնացեք խաղաղությամբ»,-մասնավորապես ասել է Թրամփը Twitter-ում հրապարակված մեկրոպեանոց տեսաուղերձում։

Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա են անցկացրել՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից։

Միեւնույն ժամանակ Կոնգրեսում 2 պալատների համատեղ նիստում քննարկվում էին ընտրությունների արդյունքները։

Ցուցարարների մի մասը ներխուժել է շենք, իրավապահների հետ բախումներից կան տուժած ցուցարարներ ու ոստիկաններ։

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում պարետային ժամ է հայտարարվել։

Comment here