Ուսանողական լիգայի բասկետբոլի առաջնության հերթական հանդիպումը Կանզասի համալսարանի եւ Կանզասի պետական համալսարանի թիմերի միջեւ ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, որին մասնակցել են նաեւ երկրպագուները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պատճառը հանդիպման վերջին վայրկյաններին հակառակորդ թիմերի խաղացողների միջեւ ծագած վիճաբանությունն էր։
Անվտանգության աշխատակիցներն ու պաշտոնյաները չեն կարողացել դադարեցնել ծեծկռտուքը։
Որոշ ժամանակ անց մարզիչները հեռացրել են իրենց սաներին մարզադահլիճից։
Խաղն ավարտվել է 81-59 հաշվով՝ հօգուտ Կանզասի համալսարանի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։