ԳլխավորԼուր

Ռուսաստանում ուսանողը փրկել է գետն ընկած տարեց կնոջը

Պերմի մարզի (ՌԴ) Կունգուրսկ քաղաքի գյուղատնտեսության քոլեջի երկրորդ կուրսի ուսանողը սառցաջրից դուրս է բերել տարեց կնոջը, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

17-ամյա Նիկիտա Սուլթանովը քոլեջից վերադառնալիս գետի մոտ խմբված մարդկանց է մոտեցել ու տեսնելով կնոջը, որը վերջին ճիգերն էր գործադրում՝ սառույցից բռնված մնալու համար, նետվում է արագահոս գետն ու դուրս բերում 40 րոպե ջրում մնացած կնոջը, որը խանութից վերադառնալիս՝ սայթաքել էր ճոպաններով եզերված կամրջից ու հայտնվել գետում։

Տեղի իշխանությունները պատրաստվում են ուսանողին պարգեւատրել Խիզախության համար երկրորդ աստիճանի շքանշանով։

Սուլթանովը զբաղվում է ձյուդոյով, սպորտի վարպետի թեկնածու է։

Comment here