Աշխարհի ամենափոքր գետը ընդամենը մի քանի մետր է: Որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է այն գետ համարվում. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հետաքրքիր տեղեկություննր է հայտնել։
Եթե պատկերացնեք ամենակարճ գետը, ի՞նչ է մեր մտքին գալիս, միգուցե մի փոքրիկ ջրահոսք, որը կարելի է անցնել մեկ ցատկով։
Ֆիննական Կուոկանյոկին հենց այդպիսին է՝ այն ունի ընդամենը 3․5 մետր երկարություն և այն աշխարհի ամենակարճ գետերից մեկն է։ Սակայն նրա «գետ» լինելու կարգավիճակը կատակ չէ։ Այն իրական է, ունի հոսք, գետի թեքություն և նույնիսկ կամուրջ։
Ինչպե՞ս է ստացվում, որ նույնիսկ ջրի այս փոքրիկ աղբյուրը գետ է համարվում: Որտե՞ղ է գտնվում Կուոկանյոկին և ինչո՞ւ է փոխվել նրա երկարությունը:
Կուոկանյոկի գետը հոսում է Կենտրոնական Ֆինլանդիայում՝ Էնեկոսկի քաղաքում, ավելի հստակ՝ միացնում է երկու ջրավազանները՝ Սումյայնեն և Ալա-Կեյթելեն լճերը։ Առաջին հայացքից դա ընդամենը կարճ գետակ է նրանց միջև, բայց հիդրոլոգիական տեսանկյունից ամեն ինչ ավելի լուրջ է։
Ամենահետաքրքիրն այն է, որ Կուոկանյոկին ժամանակին նույնիսկ ավելի կարճ էր. 50 տարի առաջ այն երկու մետրից ոչ ավելի էր: Սակայն մարդկային գործունեությունը, կամուրջների վերակառուցումն ու ճանապարհաշինությունը այն գրեթե երկու անգամ ավելի երկար են դարձրել: Սովորաբար նման փոփոխությունները վնասում են էկոհամակարգերին, բայց այս դեպքում բնությունը միայն օգուտ քաղեց։
Այժմ փոքրիկ գետակը դարձել է տեղական լանդշաֆտի կարևոր տարրը։
Կարող է թվալ, որ Կուոկանյոկին ավելի շատ առվակի տեսք ունի։ Սակայն առվակը սեզոնային հոսք է, որը կարող է անհետանալ չորային պայմանների/երաշտի ժամանակ։ Գետը կայուն ջրային հոսք է՝ ջրի մշտական տեղաշարժով, այն ունի հուն և գետաբերան, ջրի մշտական մուտք։
Կուոկանյոկին, չնայած իր երկարությանը, իրեն ճիշտ «գետի պես է պահում». նրա հոսքը չի ցամաքում, ջուրը մշտապես տեղափոխվում է մի լճից մյուսը, իսկ գետի հունի թեքությունը ապահովում է բնական հոսքը։
Գետը քիչ է հետաքրքրում զբոսաշրջիկներին, բայց ջրաբաններն ու բնական արտասովոր երևույթների սիրահարները հաճախ այցելում են՝ սեփական աչքերով տեսնելու այն։