Հոկտեմբերի 21-ին Հայաստանում մեկնարկել են բուհերի 2024-25 թթ. ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։
Այսօր հանրապետության քննական կենտրոններում անցկացվել է «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա» առարկաների քննությունը։ Հայտագրվել է համապատասխանաբար 39, 281 և 178 դիմորդ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ներկայացնում է քննական թեստերն ու պատասխանները։
«Աշխարհագրություն»
«Ռուսաց լեզու»
«Ֆիզիկա»
Հաջորդ քննությունը հոկտեմբերի 22-ին է. դիմորդները կստուգեն գիտելիքները «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն) ու «Քիմիա» առարկաներից։