ԳլխավորԼուր

4 մարդ զոհվել է 15-ամյա խեղդվող աղջկան փրկելու ժամանակ

Անդրբայկալում՝ Օնոն գետում (ՌԴ), հայտնաբերվել է կնոջ դիակը, ով 4-րդ զոհն է նրանցից, ովքեր նետվել էին գետը՝ խեղդվող աղջկան փրկելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունիսի 15-ի երեկոյան մի խումբ մեծահասակներ եւ 15-ամյա մի աղջիկ հանգստանում էին Օնոն գետի ափին։ Աղջիկը մտել է գետը՝ լողանալու եւ ընկել ջրապտույտի մեջ։ Նրան փրկելու համար ջուրն են նետվել հարազատներից մի քանիսն ու մոտակայքում գտնվող մի քանի ձկնորսներ։

Արդյունքում հաջողվել է աղջկան փրկել, իսկ 4 մեծահասակներ զոհվել են, նրանցից երկուսը ազգականներ էին, երկուսը՝ անծանոթ մարդիկ։

 

Comment here