ԳլխավորԼուր

Փրկարարները Փամբակ գետից դի են դուրս բերել

Գետ

Մայիսի 8-ին, ժամը 11:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել Ա․ Ս․-ի (ծնված 1973 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։