ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Սովորելու հնարավորություն՝ ԱՄՆ-ում. մեկնարկել է GlobalUGRAD ուսանողական ծրագիրը

Մեկնարկել է The Global Undergraduate Exchange Program (GlobalUGRAD) ուսանողական ծրագիրը, որը Հայաստանի բուհերում առնվազն մեկ կիսամյակ առկա ուսուցմամբ սովորած ուսանողներին հնարավորություն է տալիս ուսանել ԱՄՆ-ում։

Ծրագրով կրթաթոշակ է տրամադրվում բակալավրիատի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ինչը թույլ է տալիս մեկ կիսամյակ ԱՄՆ-ում հաճախել առկա ուսուցմամբ դասերի (առանց ակադեմիական կոչում ստանալու), մասնակցել համայնքային ծառայության, մասնագիտական կատարելագործման ու մշակութային տարատեսակ նախաձեռնությունների։

Դիմումներն ընդունվում են 2021-ի հունվարի 4-ից մինչեւ փետրվարի 28-ը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.worldlearning.org/ugrad

Comment here