ԳլխավորԼուր

Տեխասի հայկական Ս. Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022 թ. ԱՄՆ լավագույն շինություն

Տեխասի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին

Տեխասի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն` ըստ world-architects.com կայքի, հայտնում է Sputnik Արմենիան:

Հունվարին ամերիկացի ճարտարապետների շրջանում անցկացվել է «Տարվա շենք ԱՄՆ-ում» հարցումը, որի արդյունքում 40 կառույցներից 64 տոկոս ձայներով հաղթող է ճանաչվել Սուրբ Սարգիս եկեղեցին։

Կառույցի ճարտարապետը Դեյվիդ Հոթսոնն է։ Սուրբ Սարգիսն օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագն անցկացրել մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը։

Նշվում է, որ եկեղեցու արտաքին տեսքը փորձել են նմանեցնել հայաստանյան 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեխասի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին