Անհետ կորած 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է Աղավնաձորի տներից մեկում, հայտնում են ոստիկանությունից։
Փետրվարի 12-ին հաղորդվել էր 2008 թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Կոտայքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին, ժամը 20.20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում:
Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։