ԳլխավորԼուր

Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

Սոֆիա Բաղրամյան

Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 16 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ էլ նա դարձել էր Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։