ԳլխավորԼուր

Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը՝ աշխարհի չեմպիոն

Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը

Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի ոսկե մեդալը, տեղեկացնում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից։

Տղամարդկանց թիմում մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ հանդես կգան Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) կազմով։

Կանանց թիմը ներկայացնում են Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյան ը(76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), մարզիչն է Տարոն Թովմասյանը։

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։